Travel card վճարային քարտի արշավի իրականացման պայմաններ
1. Ընդհանուր դրույթներ․
1.1 Արշավ՝ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից 01․06․2023թ-ից 31․08․2023թ-ը ներառյալ իրականացվող արշավ։
1․2 Քարտ՝ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից տարեկան սպասարկման միջնորդավճարով պատվիրված Travel card Visa վճարային համակարգի հիմնական քարտեր, որոնք պատվիրվել են Արշավի ընթացքում։
1․3 Քարտատեր՝ Travel card Visa վճարային համակարգի հիմնական Քարտի քարտապան։
1․4 Արշավին մասնակցելու դեպքում Քարտատերն անվերապահորեն ընդունում է սույն Պայմանները և Դրույթները, որոնք համարվում են վերջնական և անվիճարկելի:
2. Արշավի պայմաններ․
2․1 Գործող Քարտատերերի համար - Մինչև 31․05․2023թ-ը ներառյալ թողարկված/գործող Քարտ ունեցող Քարտատերերը 01․06․2023թ-ից մինչև 31․08․2023թ-ը ներառյալ իրականացնելով նվազագույնը 800 000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) վճարային գործարք հնարավորություն կունենան ստանալու 60 000 ՀՀ դրամ արժողությամբ վաուչեր՝ Կարպիսա խանութների ցանցից ճամպրուկ ձեռք բերելու համար։
2․2 Նոր Քարտատերերի համար - 01․06․2023թ-ից մինչև 31․08․2023թ-ը ներառյալ Քարտ ձեռք բերող Քարտատերերը Քարտի պատվիրման ամսաթվից 3 օրացույցային ամսվա ընթացքում իրականացնելով 800 000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) վճարային գործարք հնարավորություն կունենան ստանալու 60 000 ՀՀ դրամ արժողությամբ վաուչեր՝ Կարպիսա խանութների ցանցից ճամպրուկ ձեռք բերելու համար։
2․3 Սույն Արշավի շրջանակում վճարային գործարք է համարվում քարտով առևտրի սպասարկման կետերում կատարված վճարումները՝ բացառությամբ հեռահաղորդակցության ծառայությունների, կոմունալ ծառայությունների, էլեկտրոնային փողերի, պետական մարմինների վճարումների (հարկեր, տուրքեր և այլ վճարներ), բարեգործական հանգանակությունների, խաղադրույքների, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումների։
2․4 Քարտատերերի կողմից Արշավին մասնակցությունը ավտոմատ չի կատարվում։ Արշավին մասնակցելու համար պարտադիր պայման է Արշավի ընթացքում՝ 01/06/2023թ-ից մինչև 31/08/2023թ-ը ներառյալ գրանցվել այս հղումով և ընդունել Արշավի կանոնները։ Նշված հղումով չգրանցվելու դեպքում Քարտապանները չեն ստանա 60 000 ՀՀ դրամ արժողությամբ վաուչեր (այսուհետ՝ Վաուչեր) անկախ վճարային գործարքների նվազագույն շեմը կատարելու փաստից։
2․5 Վճարային գործարքները կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Բանկը Քարտապանի էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկի էլեկտրոնային Վաուչերը։ Վաուչերը հնարավոր է օգտագործել միայն Կարպիսա խանութների ցանցում՝ ճամպրուկ ձեռք բերելու համար։ Եթե Վաուչերի գումարը ճամպրուկ գնելուց հետո ամբողջությամբ չի ծախսվել ապա Քարտապանը կարող է մնացորդային գումարն օգտագործել Կարպիսա խանութների ցանցից այլ գնում կատարելու նպատակով, ընդ որում Վաուչերի գումարը հնարավոր է ծախսել ճամպրուկի գնումը կատարելու պահին։ Վաուչերի մնացորդային գումարը հնարավոր չէ օգտագործել ճամպրուկի գնումից առանձին։
2․6 Վաուչերի առկայությամբ Քարտապանները Կարպիսա խանութների ցանցից կստանան 20% զեղչ ցանկացած ճամպրուկի ձեռք բերման համար։ Ընդ որում, չկա որևէ սահմանափակում 20% զեղչի ստացման գծով, հետևաբար Քարտապանը կարող է ձեռք բերել իր ցանկացած ճամպրուկը՝ անկախ չափից, գնից, քանակից և տեսակից։ 20% զեղչը տարածվում է միայն ճամպրուկների տեսականու վրա: Քարտապանի կողմից Վաուչերի մնացորդային գումարն այլ գնում կատարելու դեպքում ճամպրուկների համար նախատեսված 20% զեղչը չի գործելու՝ փոխարենը կգործի տվյալ պահին Կարպիսա խանութ սրահում գործող փաստացի գինը։ 20% զեղչը չի գումարվում Կարպիսա խանութ սրահի կողմից ճամպրուկների համար հայտարարված զեղչին։ Զեղչված ճամպրուկների դեպքում Քարտատերերի համար գործելու է Վաուչերով սահմանված 20% զեղչը կամ Կարպիսա խանութ սրահում գործող փաստացի գինը։
2․7 Վաուչերն օգտագործելու համար Քարտապանը Կարպիսա խանութ-սրահում պետք է ցուցադրի Վաուչերը և խանութ սրահի աշխատակիցը Վաուչերի համապատասխանությունը ստուգելուց հետո կթույլատրի Վաուչերով գնում կատարել։
2․8 Վաուչերի օգտագործման և սույն կանոններում նշված 20% զեղչի ստացման վերջնաժամկետ է համարվում 15/12/2023թ-ը ներառյալ։
2․9 Վաուչերի տրամադրման համար Քարտը պետք է գործող լինի։
2․10 Բանկը պատասխանատվություն չի կրում Քարտապանին ուղարկված Վաուչերը չնկատելու դեպքում (ներառյալ spam/junk թղթապանակը) և այն սույն կանոններով սահմանված ժամկետում չօգտագործելու դեպքում։
2․11 Բանկն իրավունք ունի սույն պայմանների և դրույթների մեջ ցանկացած պահի կատարել միակողմանի փոփոխություն և կիրառել փոփոխությունն անմիջապես՝ Բանկի պաշտոնական կայքում հրապարակելուց հետո։