«Իդրամ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ
1.1 Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները
1.1.1.Ընկերություն –«Իդրամ» ՍՊԸ
1.1.2. Բջջային հավելված – Իդրամ բջջային հավելված, որը հնարավորություն է ընձեռնում Օգտատերերին օգտվելու Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից․
1.1.3.Օգտատեր – Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ․
1.1.4.Մասնակից – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող Օգտատեր․
1.1.5.Գործընկեր- Ընկերության հետ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ, որի ուժով Ընկերությունը իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում՝ Օգտատիրոջ կարգադրության հիման վրա և ի շահ Գործընկերոջ.
1.1.6.Կանոններ – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ
1.1.7. Կայանման վճարում – Ընկերության կողմից Օգտատերերի անորոշ շրջանակի առաջարկվող վճարահաշվարկային ծառայություն՝ ուղղված Երևան քաղաքում A կամ B գոտիներում տրանսպորտային միջոցների կայանման դիմաց վճարում հավաքագրելուն։
2. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ
2.1. Ընկերությունը իր մարքետինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այուհետ՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 09․02․2024 թ․-ին, ․
2.2. Վիճակախաղի ընթացքում Մասնակիցների մեջ խաղարկվելու է Idplus լոյալության հարթակի 50,000 (Հիսուն հազար) ՀՀ դրամ արժողությամբ վառելիքի թվային քարտի տեսքով թվով 5 (հինգ) Շահում։
3. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
3.1. Մասնակիցը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։
3.2. Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Ընկերությանը պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/idram.am/ :
3.3. Ընկերությունը իրավունք ունի կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Ընկերությանը պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/idram.am/ :
3.4. Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում Վիճակախաղի իր մասնակցությունը։
3.5. Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման իր անհետկանչելի համաձայնությունը։
4. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է միաժամանակ համապատասխանել ստորև նշված բոլոր չափորոշիչներին․
4.1.1. Բջջային հավելվածի միջոցով 23․01․2024թ․-ից մինչև 06․02․2024թ․-ը ժամը 23։59-ն ներառյալ կատարել միանվագ նվազագույնը 2000 (երկու հազար) ՀՀ դրամի Կայանման վճարում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը․
4.1.2. լինել 18 (տասնութ) տարին լրացած ֆիզիկական անձ Օգտատեր․
4.1.3. Ընկերության վճարահաշվարկային համակարգում ունենալ «Պրեմիում պլյուս» կարգավիճակ։
4.1.4. Ընկերության Facebook սոցիալական ցանցում համապատասխան հրապարակման հղմամբ տրվող էջում (https://woobox.com/74o2um) լրացնել իրենց Իդրամ ID-ն։
4.2. Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ․
4.2.1. Ընկերոության և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը․
4.2.2. «Պրեմիում պլյուս» կարգավիճակ չունեցող Օգտատերը․
4.2.3. այն Օգտատերը, ում հաշվառման հաշիվը, Վիճակախաղի պահին ունի սառեցված (banned), Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted) կարգավիճակներից որևէ մեկը․
4.2.4. 18 (տասնութ) տարին չլրացած Օգտատերը։
4.3. Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված տվյալների հետ, հակառակ դեպքում նա հնարավորություն չի ունենա դառնալ Մասնակից։
5. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ
5.1. Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով` miniwebtool ծրագրի միջոցով։
5.2. Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են Վիճակախաղի անցկացման օրը՝ Facebook սոցիալական ցանցում։
5.3. Շահող Մասնակցի Շահումը փոխանցվում է նրան 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։
5.4. Նույն Մասնակիցը Վիճակախաղի ողջ ընթացքում չի կարող դառնալ հաղթող մեկից ավել անգամ։