«Իդրամ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  1. Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները.

1.1.1 Ընկերություն – «Իդրամ» ՍՊԸ.

1.1.2 Բջջային հավելված – Իդրամ բջջային հավելված, որը հնարավորություն է ընձեռում Օգտատերերին օգտվելու Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից.

1.1.3 Օգտատեր – Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ.

1.1.4 Մասնակից – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող Օգտատեր.

1.1.5 Գործընկեր – Ընկերության հետ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ, որի ուժով Ընկերությունը իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում՝ Օգտատիրոջ կարգադրության հիման վրա և ի շահ Գործընկերոջ.

1.1.6 Կանոններ – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ

1.1.7 ԱՊՊԱ պայմանագիր – ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր։

 

2. ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ

2.1 Ընկերությունը իր մարքետինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այուհետև՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 15.01.2021 թ.-ին:

2.2 Վիճակախաղի ընթացքում Մասնակիցների մեջ խաղարկվելու է գումար, որի չափը հավասար է լինելու հաղթող Մասնակցի ԱՊՊԱ պայմանագրի արժեքին, սակայն ոչ ավել քան 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամը (այսուհետև՝ Շահում(ներ))։ Խաղարկվելու է թվով 5 (հինգ) Շահում։

 

3. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

  1. Մասնակիցը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։

3.2 Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Ընկերությանը պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/idram.am/ հղումով:

3.3 Ընկերությունը իրավունք ունի կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Ընկերությանը պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/idram.am/ հղումով:

3.4 Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում Վիճակախաղի իր մասնակցությունը։ Մասնակիցը կարող է դադարեցնել իր մասնակցությունը Վիճակախաղին՝ դիմելով Ընկերությանը՝ Ընկերության վճարահաշվարկային համակարգում բացված Մասնակցի հաշվառման հաշվի վերիֆիկացված կապուղիներից (հեռախոսահամար կամ էլեկտրոնային փոստ) որևէ մեկի միջոցով։

3.5 Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման իր անհետկանչելի համաձայնությունը։

 

4. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1 Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է միաժամանակ համապատասխանել ստորև նշված բոլոր չափորոշիչներին. 

4.1.1 Բջջային հավելվածի միջոցով 08.12.2020թ.-ից մինչև 31.12.2020թ.-ը ժամը 23։59-ն ներառյալ կնքել առնվազն մեկ ԱՊՊԱ պայմանագիր, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.

4.1.2 լինել ՀՀ քաղաքացիություն ունեցող 18 (տասնութ) տարին լրացած Օգտատեր.

4.1.3 Ընկերության վճարահաշվարկային համակարգում ունենալ «Պրեմիում պլյուս» կարգավիճակ։

4.1.4 Ընկերության Facebook սոցիալական ցանցում համապատասխան հրապարակման հղումով տրվող էջում (https://woobox.com/yhq6ef) լրացնել իրենց Իդրամ ID-ն։ 

4.2 Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ.

4.2.1 Ընկերոության և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը.

4.2.2 «Պրեմիում պլյուս» կարգավիճակ չունեցող Օգտատերը.

4.2.3 այն Օգտատերը, ում հաշվառման հաշիվը, Վիճակախաղի պահին ունի սառեցված (banned), Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted)  կարգավիճակներից որևէ մեկը.

4.2.4 18 (տասնութ) տարին չլրացած Օգտատերը.

4.2.5 ՀՀ քաղաքացիություն չունեցող Օգտատերը։

4.2.6 Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթում  նշված տվյալների հետ, հակառակ դեպքում նա հնարավորություն չի ունենա դառնալ Մասնակից։

 

5. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ

 

  1. Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով։

5.2 Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են Վիճակախաղի անցկացման օրը Facebook սոցիալական ցանցում՝ Ընկերության էջում ուղիղ հեռարձակման միջոցով։

5.3 Շահող Մասնակցի ԱՊՊԱ պայմանագրի արժեքը որոշվելու է ըստ Բջջային հավելվածի միջոցով նրա կողմից կատարված վճարման չափի։

5.4 Շահող Մասնակցի Բջջային հավելվածի միջոցով սույն Կանոնների 4.1.1.-րդ կետում նշված ժամանակահատվածում մեկից ավել ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում, Կանոնների 2.2 կետով նշված ԱՊՊԱ պայմանագրի չափը հավասար կլինի ավելի մեծ արժեք ունեցող ԱՊՊԱ պայմանագրի արժեքի չափին։

5.5 Շահող Մասնակցի Շահումը փոխանցվում է նրա «Իդրամ» դրամապանակին 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։

5.6 Նույն Մասնակիցը Վիճակախաղի ողջ ընթացքում չի կարող դառնալ հաղթող մեկից ավել անգամ։